«Ֆորմուլա 1»-ի չեմպիոններին կողոպտել են
«Ֆորմուլա 1»-ի Կոնստրուկտորների Գավաթ 2017-ի գավաթակիր Mercedes-ի խմբի վրա հարձակում է իրականացվել Սան Պաուլուի մայրուղուց ոչ շատ հեռու, որտեղ անցկացվում է Բրազիլիայի գրան-պրին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աշխարհի չեմպիոն Լյուիս Համլիտոնը նշել է, որ միկրոավտոբուսը կանգնեցրել են զինյալների մի խումբ, երբ վերջինս ուղևորվել է Ինտերլագոս մայրուղու վրայի հյուրանոցը:
Դրանից հետո հարձակվողները գողացել են թիմից արժեքավոր իրեր: Տուժողներ չկան: