Ռոնալդուն դավաճանել է հղի ընկերուհուն մոդելի հետ
Մադրիդյան Ռեալի և Պորտուգալիայի հավաքականի հանրահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն դավաճանել է իր հղի ընկերուհուն ռեալիթի-շոուի մասնակից մոդել Նատաշա Ռոդրիգեզի հետ: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Ռոդրիգեսը գիշեր է անցկացրել Ռեալի հարձակվողի հետ՝ իմանալով վերջինիս զբաղված լինելու մասին: Մոդելը մի քանի վիդեոներ է ուղարկել Ռոնալդուին միջնորդի միջոցով: Դրան ի պատասխան Ռոնալդուն ասել է, որ կցանկանա իրականում տեսնել այդ ամենը:
21-ամյա մոդելը հայտարարել է, որ տեղյակ է՝ Ռոնալդուի ընկերուհու մասին, սակայն միևնույնն է դա նրա ամենահիշարժան գիշերն էր, որի մասին աղջիկը երազում էր: