Տարկետման շուրջ բարձրացված աղմուկի ստվերային սցենարիստ-ռեժիսորները փորձում են խզել հասարակության և զինվորականների կապը
Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ հաղթանակը կերտվեց բացառապես զինվորների, սպաների անձնազոհության և հասարակության համախմբման շնորհիվ։
Այդ պատերազմում պետական շատ օղակներ, գերատեսչություններ ուղղակի չլինելու հաշիվ էին, բացակա էին, չկային, իսկ պաշպանության նախարարությունում էլ լիքը բացեր կային։
Ու հիմա ինձ թվում է, որ այս տարկետման շուրջ բարձրացված աղմուկի երկկողմանի ստվերային սցենարիստ-ռեժիսորները փորձում են խզել հասարակության և զինվորականների կապը, բարոյական, ներքին կապը։ Երկու կողմից հնչող մեղադրանքները ոնց որ թիրախավորված հենց այդ կապը ու համախմբվածությունն են ցանկանում թուլացնել և քանդել։
Մկրտիչ Իսրայելյան