Վրաստանում կարող են տուգանք սահմանել արտարժույթով վարկավորման համար
Ապադոլարացման կառավարական ծրագրի շրջանակում Վրաստանի իշխանությունները նախատեսում են խստացնել վարկավորման կանոնները։ Մասնավորապես, դիտարկվում է տուգանքի սահմանման հնարավորությունն արտարժույթով վարկերի տրամադրման համար։
Օրենսդրական ուղղումների փաթեթը, որը պատրաստվել է Ֆինանսների նախարարության կողմից, այս շաբաթ խորհրդարան է մտցվել։
Տուգանքը կկազմի 1000 լարի (մոտ 385 դոլար)։
Ներկայում Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքում կա հոդված, որը նախատեսում է, որ մինչև 100 հազար լարի վարկերը ֆիզիկական անձանց պետք է տրամադրվեն միայն ազգային արժույթով, սակայն այդ հոդվածը պարբերաբար խախտվում է։
Վրաստանի իշխանությունները սկսել են իրագործել դոլարացման մակարդակի նվազեցման պլանը 2017 թվականի սկզբին։