Խնջույքի ընթացքում ծիծաղը դանակահարության պատճառ է դարձել. գործը դատարանում է
Երևանի ռեստորանային համալիրներից մեկում՝ խնջույքի ժամանակ Կարեն Կարապետյանը ծեծկռտուք է սարքել:
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլին, երբ Կարապետյանը ենթադրել է, թե տղամարդկանցից մեկն իր վրա ծիծաղում է անհիմն պատճառվ: Մեղադրական եզրակացության համաձայն, նա՝ իր եսամոլությունից ելնելով, հասարակությանը չի հարգել, օրենքների և բարոյական նորմերի պահանջներն արհամարհել է:
Կարապետյանը սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված դանակով մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել սեղանակցին:
Տղամարդը միջին ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել: Գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: