1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլը կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամով
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 09.11.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ 1-ին խմբի զինհաշմանդամ զինծառայողի:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուի համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: