Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. ձյան պատճառով մեքենան գլխիվայր շրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 07:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղացել, ինչի պատճառով Mercedess E210 մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Operativ.am-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին:
Դեպքի վայրից մեր թղթակցի փոխանցմամբ՝ ճանապարհի նշված հատվածում առկա է մերկասառույց:
Նախնական տեղեկություններով զոհեր չկան: