Գիշերը վերելակ է խափանվել. ներսում 59 ամյա քաղաքացի է եղել
Նոյեմբերի 12-ին, ժամը 04:33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 26 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել 1958 թ. ծնված Ա. Պ.-ին (ծնվ. 1958թ.):