Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հավաքականի հետ խաղում
Նոյեմբերի 11-ին Լյուքսեմբուրգի Էսպերանժ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, ևս մեկ գոլ խփեց Կարեն Մելքոնյանը։