Հայաստանում ամուսնալուծությունների թիվն աճել է
2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցված 1 000 ամուսնության հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 263 դեպք, այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ նույն աղբյուրի, 2016 թվականին նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է ամուսնալուծության 222 դեպք:
Ամենաշատը ամուսնալուծվում են Լոռու մարզում. այստեղ 2017-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 ամուսնության հաշվով 493 ամուսնալուծություն է գրանցվել, 2016-ին՝ 496: Ամենաշատ ամուսնալուծությունների թվով երկրորդ տեղում է Շիրակի մարզը, որտեղ 2017-ին նույն ամիսների ընթացքում 1000 ամուսնության հաշվով 325 ամուսնալուծություն է գրանցվել:
Այնուհետև 1000 բնակչի հաշվով ցուցակը լրացնում է Արագածոտնի մարզը՝ 292, Սյունիքի մարզը՝ 268, Կոտայքի մարզը՝ 235, Երևանը՝ 257, Արմավիրի մարզը՝ 217, Արարատի մարզը՝ 213, Տավուշի մարզը՝ 209, Վայոց Ձորի մարզը՝ 191 և Գեղարքունիքի մարզը՝ 185: