Համաքաղաքային ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 10.000 ծառ. Տարոն Մարգարյան (լուսանկարներ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր համաքաղաքային ծառատունկի ընթացքում տնկվեց շուրջ 10.000 ծառ։ Ավանդույթի վերածված այս ծրագիրն անչափ կարևոր է մեր քաղաքի համար։
Ոգևորիչ է, որ ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մեզ միացան բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ` կիսելով գաղափարախոսությունն ու իրենց ներդրումն ունենալով կանաչ Երևանի վերականգնման գործում։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ժամանակ տրամադրեցին և մեծագույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցեցին այսօրվա ծառատունկին: