Հայ ծանրորդն Ավստրիայի եռակի չեմպիոն է դարձել
Ազգությամբ հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը դարձել է Ավստրիայի ծանրամարտի եռակի չեմպիոն: Այս մասին հայտնել է Rusarminfo»-ն:
Գրաց քաղաքում տեղի ունեցած Ավստրիայի ծանրամարտի առաջնությունում Սարգիս Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել և արժանացել ոսկե մեդալի:
Այս արդյունքվով 31-ամյա հայ մարզիկն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի 2017 թվականի առաջնությանը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը: