Կանադայի գեյ վարչապետը լքել է գագաթաժողովը կանանց հիացական բացականչությունների ներքո (տեսանյութ)
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն լրագրողների և կին կամավորների հիացական բացականչությունների ներքո լքել է Դանանգի մեդիակենտրոնը, որտեղ տեղի է ունենում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Մեդիակենտրոնի շենք Տրյուդոն գագաթաժողովի վերջին օրը գնացել էր, որպեսզի շփվի կանադացի լրագրողների հետ:
Շենքը նա լքել է` շրջապատված մեծ թվով թիկնապահներով, ինչը երիտասարդ կին լրագրողներին և կամավորներին չի խանգարել նրան սպասել փողոցում: Նրանք վարչապետին նկարահանել են սմարթֆոնների տեսախցիկներով:
Премьер Канады на саммите АТЭС произвел фуррор на женскую половину журналистов и волонтеров. Покидал саммит под женские восхищенные крики pic.twitter.com/c1OnR8Q2co
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 11 ноября 2017 г.