Ապրել հանգստավայրերում և ստանալ 10 000 դոլար աշխատավարձ. երազանքի աշխատանք` Մեքսիկայում
Cancun.com կայքում Կանկունում արկածների գծով տնօրենի թափուր հաստիք է հայտնվել: 10 000 դոլար աշխատավարձով նա պետք է կես տարի ապրի զբոսաշրջային քաղաքի շքեղ հյուրանոցներում և հետազոտի ամենահետաքրքիր վայրերը: Այս մասին գրում է Fakty.ictv.ua-ն:
Մարդը, ով կզբաղեցնի այս պաշտոնը, պետք է ուսումնասիրի հետաքրքիր վայրերը և պատմի դրանց մասին սոցկայքերում և Cancun.com բլոգում, այդ թվում նա պետք է լուսանկարներ և տեսանյութեր նկարահանի:
Համաձայն հաստիքի` աշխատակիցը պետք է ապրի «զբոսաշրջային վայրերում և շքեղ հյուրանոցներում», բարձրանա բուրգեր, որոնք կառուցվել են 3 հազար տարի առաջ, և լողանա շնաձկների հետ: