Ախալցխայի թուրքական բարերից մեկում մարմնավաճառության համար սենյակ են հատկացրել. կա ձերբակալված անձ (տեսանյութ)
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են երեք երիտասարդների, ովքեր Ախալցիխեում գտնվող թուրքական բարում ծեծկռտուք էին ստեղծել, հայտնում է վարչության մամլո ծառայությունը, ևս 1 երիտասարդի նրանք ձերբակալել են ավելի ուշ, երբ նա ոստիկանության բաժանմունք է եկել իր ընկերներին աջակցելու համար: Այս մասին գրում է Jnews.ge-ն:
Ախալցիխեի շրջանային դատարանի որոշմամբ չորս ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 10 օրով ազատազրկում:
Հետաքննության համաձայն, նոյեմբերի 9-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդները եկել են «ապրանքակայանի» թուրքական ռեստորան: Մեղադրյալները սկսել են վիրավորել բարի այցելուներին `ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներին, կռիվ է բացվել, որի ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի ստացել է գլխի վնասվածք:
Ոստիկանական բաժանմունք հասնելուց հետո ծեծկռտուք ստեղծողները սկսել են վիրավորել նաև իրավապահ մարմինների աշխատակիցներին, և ձերբակալելու ժամանակ երիտասարդները դիմադրել են:
Մեղադրյալները ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, ինչը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջի նկատմամբ: Բացի դրանից, թուրքական բարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն`«խուլիգանություն»:
Ձերբակալվածներից մեկը, Գ.Կապանաձեն, sknews.ge հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունում նրան ծեծել են: