Հուզմունքս սահման չունի… Աշոտ Պետրոսյանը բանտից ինձ նվեր է ուղարկել. Հասմիկ Պապյան (լուսանկար)
Օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.
«Հուզմունքս սահման չունի…
Գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը բանտից ինձ նվեր է ուղարկել, բնանկար՝ «Անտառ» խորագրով:
Մթության մեջ անգամ լույս և հույս ճառագող, կնամեծար արվեստագետին՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում:
Թող որ Արդարությունն այս հուսադրող վառ գույների միջոցով ետ իրեն վերադառնա…»