Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը դուրս մնաց առաջին տասնյակից
Հերսոնեսում (Կրետե) ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լևոն Արոնյանի բացակայությամբ չկարողացավ հաղթել Սերբիային՝ 2:2:
Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ երկրորդ խաղատախտակի առջեւ, Սերգեյ Մովսեսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտվեց վերջին խաղատախտակի առջեւ: Մեր թիմը վաստակած 10 միավորով 12-րդ հորիզոնականում է, ինչը վերջին տարիների ամենավատ արդյունքն է:
Լավագույն եռյակում են Ադրբեջանը, Ռուսաստանը և Ուկրաինան: