Արցախում վաղուց տարկետում չկա. Արցախի ԱԺ նախագահ
Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանից լարագրողները Հայաստանի Ազգային ժողովում հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթների և դրա շուրջ ստեղծված աղմուկի՝ մասնավորապես, դասադուլի մասին‚ ինչին ԱԺ նախագահը պատասխանել է.
«Մենք չպետք է գնանք այն հակադրությանը՝ գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: Մենք միաժամանակ ստիպված ենք համադրել: Անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը: Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից, թե պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշեց Ղուիլյանը:
Նախագահն ասաց, որ Արցախում տարկետման մասին անգամ չեն էլ մտածում, 18 տարին լրանալուն պես, մեկնում են բանակ:
Հարցին, թե Արցախում պաշտոնյաների որդիներն էլ ե՞ն բնակ գնում, Ղուլյանը հասատեց՝ այո, բայց անուններ չտվեց:
«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները ծառայել են: Հանրապետության նախագահի որդուց սկսած՝ ծառայում են»,- ասաց խորհրդարանի նախագահը: