ՍԴ-ն բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. Վանաձորի ավագանին նիստերն ու որոշումները ապօրինի է կայացրել
Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, բավարարեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նշեց.
«Յուրաքանչյուր ներկայացուցչական մարմին, լինի խորհրդարան, թե համայնքի ավագանի, որոշումներ ընդունելիս պետք է առաջնորդվի բացառապես իրավական և ժողովրդավարական պետության սկզբունքներով, գործունեությւոնն իրականացնի այնպես, որ հանրային իշխանության կոլեգալ մարմնում սահմանադրությամբ սահմանաված քվորումի հիման վրա որոշումներն ընդունվեն բազմակարծության երաշխավորման և տվյալ մարմնի իրավազորության առկայության պայմաններում: Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ին կայացրած որոշումները կորցնում են իրենց իրավական ուժը մինչև 2018թ. մարտի 31-ը»,-ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ հետագա քայլերը կորոշեն ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելուց հետո. «Վիճարկել էինք այն դրույթը, որ Վանաձորի ավագանին գումարել էր նիստեր և որոշումներ էր կայացրել, այդ նորմը ճանաչվեց հակասահմանադրական, սրա հիման վրա կայացված նիստերի որոշումները ևս իրավական ուժ չեն ունենա ՍԴ-ի կողմից սահմանված ժամկետը լրանալուց հետո: Սահմանդրական դատարանը ժամկետ սահմանեց մինչև մարտի 31-ը: Մանդատագողությամբ ձևավորված տեղական իշխանության փոքրամասնության քաղաքապետը ապօրինություններ է գործում շուրջ մեկ տարի: Վանաձորի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ տեղի ունենան»: