Նոր մանրամասներ` Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի կայանալիք հարսանիքից
Սերենա Ուիլյամսը և նրա սիրելին` Ալեքսիս Օհանյանը, մտադիր են պսակադրության արարողությունն անցկացնել Նոր Օրլեանում: Սիրահարները շուրջ 250 մարդ են հրավիրել իրենց ամուսնության արարողությանը: Այս մասին գրում է Ok-magazine.ru-ն:
Երկուսուկես ամիս առաջ զույգն ունեցավ իր առաջնեկին: Լույս աշխարհ եկավ նրանց դուստր Օլիմպիա Ալեքսիսը: Այժմ, երբ փոքրիկը քիչ-քիչ մեծանում է, սիրահարները որոշել են պսակադրվել:
Արարողությունը տեղի կունենա Նոր Օռլեանում, որտեղ Սերենան փեսացուի հետ տեղափոխվել է նախորդ ամիս: Թենիսիստուհին ամուսնության զարդարանքների համար ընտրել է նուրբ պաստելային երանգները: Ինչպես հաղորդել է «Us Magazine»-ը, միջոցառմանը շուրջ 250 հյուր կլինի: