Ի՞նչ կլինի, եթե «iPhone X»-ը գցեք 300 մետր բարձրությունից. ստուգվել է սմարթֆոնի ամրությունը (տեսանյութ)
«UnlockRiver» ընկերության ներկայացուցիչները ստուգել են «iPhone X»-ի ամրությունը: Փորձարկման շրջանակում «Apple» ընկերության սմարթֆոնը բարձրացրել են օդ անօդաչու սարքի օգնությամբ և գցել 300 մետր բարձրությունից: Արդյունքը զարմացրել է փորձարկողներին: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Գետնին հարվածելից ջարդվել է հեռախոսի հետևի պանելը, էկրանին մեծ ճաք է առաջացել, սակայն այս վնասվածքները չեն խանգարել նրա աշխատանքին: Փորձագետները չէին հավատում իրենց աչքերին, սակայն նկարահանված նյութը դիտելու ընթացքում հասկացել են նորագույն սմարթֆոնի բարձր աշխատունակության պատճառը:
Պարզվել է, որ «խնձորային» սարքավորումն ընկել է անկյան վրա, դրա համար նրա ներքին համակարգերն անվնաս են մնացել: