Թիմային գեղեցիկ ներկայացում էր. Հենրիխ Մխիթարյան (տեսանյութ)
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Երևանում կայացած ընկերական խաղում Բելառուսի թիմի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակին:
«Գեղեցիկ խաղ, թիմային գեղեցիկ ներկայացում և հաճելի է, որ գոլ խփեցի այս երեկո»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը նաև փոքր դրվագ է հրապարակել իր մասին վավերագրական կինոնկարից, որը պատրաստել է «Մանչեսթեր Յունայթեդը» և կցուցադրի նոյեմբերի 16-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը Երևանի «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղ կանցկացնի նաև Կիպրոսի հավաքականի հետ: