Ցուրտ եղանակը՝ «iPhone X»-ի համար գլխացավանք. «Apple»-ը խոստովանել է սմարթֆոնի թերությունը
«Apple» ընկերությունը հայտնել է «iPhone X»-ի էկրանի խնդիրների մասին, որոնց պատճառով սմարթֆոնը կդադարի արձագանքել հրահանգներին ցուրտ եղանակի դեպքում: Ընկերությունը մտադիր է շուտով շտկել այս թերությունը: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով «The Loop»-ին:
Ընկերությունում մեկնաբանել են իրավիճակը միայն այն բանից հետո, երբ դրա մասին գրել է «Reddit»-ի օգտատերը: Նրան աջակցել են «iPhone X»-ի այլ օգտատերեր: Խնդիրը կայանում է նրանում, որ սմարթֆոնի էկրանը դադարում է արձագանքել հրահանգներին, որոնք տրվում են փողոցում օդի ջերմաստիճանի` զրոյից ցածր լինելու դեպքում:
«Մենք գիտենք այն դեպքերի մասին, երբ հեռախոսը ժամանակավորապես դադարում է արձագանքել սենսորային էկրանի հպումներին կտրուկ ցուրտ միջավայրում հայտնվելու դեպքում: Մի քանի վայրկյան հետո էկրանը կրկին դառնում է լիովին արձագանքող: Խնդրի լուծումը կդառնա սմարթֆոնի հաջորդ թարմացումների առաջադրանքներից մեկը»,- նշել են ընկերությունում: