Մեր երկրում մարդիկ չեն կարողանում հանգստանալ, կյանքը վայելել, անհոգ լինել
Չէ, բայց եկեք խոստովանենք, որ մեր երկրում մարդիկ չեն կարողանում հանգստանալ, կյանքը վայելել, անհոգ լինել։ Պետությունը այն վիճակը տվել մարդկանց, որ կարողանան անհոգ լինել։
Մեծամասնությունը այնքան ցածր աշխատավարձ են ստանում, որ հազիվ ապրելուն է հերիքում, ուրիշ ոչ մի բանի, մարդիկ չեն կարողանում իրենց մի քիչ լավ զգալ այնքան քիչ գումար են ստանում, ու այնքան թանկացումներ են լինում, որ հնարավոր չի լինում ապրել այդ պայմաններում։
Մի՞թե դուք ձեզ լավ եք զգում պարող նախագահ, վարչապետ, մի՞թե սրա համար եք այդ աթոռներին, որ մարդիկ այս վիճակում լինեն, որ ոչ մի քաղաքացի գոհ չլինի իր ղեկավարներից, որ թանկացումները ու խնդիրները մարդկանց կյանքը լցնեն, այլ ոչ թե երջանկությունը, մի՞թե դա է ձեր արած աշխատանքի արդյունքը։
Ունեք շրջապատ, մարդիկ՝ որոնց բոլորին ապահով ու լավ կյանք եք տվել, պաշտոն եք տվել, որ նրանք էլ իրենց հերթին են վատը դարձնում ժողովրդի վիճակը։ Ու՞մ եմ ինչ ասում, երբ գլուխներդ դնում եք բարձին հավանաբար չեք էլ զգում ձեր էությունը, որովհետև այդտեղ ոչինչ չի մնացել մարդկային, ենթականեր են մնացել, ովքեր իրենք էլ ղեկավարվող են:
Նիկոլայ Չերենկո. Ֆեյսբուք: