Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը
Նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձեւաչափով հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարեւորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային եւ տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։ ՀՀ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչեւ «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների ՀՀ զորախմբի պահպանման վերաբերյալ։