Հայաստանի սամբոյի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
Armsport.am-ը գրում է.Նոյեմբերի 10-ից 12-ը Սոչիում կանցկացվի սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունը, որին այս անգամ կմասնակցի ռեկորդային՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ կմտնեն նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգլադեշի սամբիստները: Հայաստանի պատվիրակությունը մրցավայր մեկնեց նոյեմբերի 8-ին: Աշխարհի առաջնությունում մրցագորգ կմտնեն:
Աղջիկներ. Ասյա Լալազարյան՝ 48 կգ, Սոսե Բալասանյան՝ 52 կգ: