62-ամյա կինը սպանել է նորածին թոռնիկն՝ վառարանում նրան խորովելով
Ղազախստանի Դուբրովո գյուղի 62-ամյա բնակչուհին վառարանում խորովելով սպանել է սեփական թոռնուհուն: Այս մասին գրում է Sputnik Kazakhstan-ը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխայի մայրը իր 9-ամյա որդու հետ խանութ է գնացել:
Տուն վերադառնալով՝ առաջինը որդին է տեսել փոքրիկ քրոջը ջեռոցում վառված:
Հայտնի է, որ 62-ամյա կինը երկար տարիներ ալկոհոլ է օգտագործել և միայն վերջեր է հրաժարվել դրանից: Դեպքի ժամանակ նա հարբած չի եղել:
Դեռևս անհայտ է, թե ինչն է եղել երեխայի հանդեպ նման ագրեսիայի դրսևորման պատճառը: Կնոջը սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: