Մելանյա Թրամփը Պեկինում տեղի ունեցած ողջույնի արարողությանը չինական ոճով 3 հազար դոլար արժողությամբ զգեստ է հագել (լուսանկարներ)
Հարավային Կորեա կատարած այցից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը ուղևորվել են դեպի Չինաստան: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Ամեն անգամ, երբ նրանք նոր երկիր են այցելում, դառնում են ողջույնի արարողության հիմանակն մասնակիցները: Միջոցառումը հետաքրքրական է ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլ նաև նորաձևության:
Նորաձևության աշխարհին ամեն անգամ հետաքրքրում է, թե ինչ զգեստով ամեն հաջորդ հանդիպմանը կլինի ԱՄՆ առաջին տիկինը:
Չինաստան կատարած այցի ժամանակ Մելանյան կրկին կարողացել է զարմացնել բոլորին չինական մոտիվներով զգեստով, որով նա իր հարգանքն է ցույց տվել տեղական մշակույթին:
ԱՄՆ առաջին տիկինը հայտնվել է կարմիր գորգին երկար սև հագուստով, որ վրա ասեղնագործված վարդագույն ծաղիկներ են եղել՝ հիշեցնել չինական ազգային տարազ:
Երեք հազար դոլար արժողությամբ զգեստը մոդելավորել են իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի դիզայներները: