Հունվարից ՀՀ-ում սրտի վիրահատության գներն ավելի մատչելի կլինեն
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
«Նախագծի նպատակն է սրտի վիրահատության ծառայութունների առկա դեֆիցիտի փոխհատուցում՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանականերում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ այս փոփոխությունն արդյունք է օպտիմալացման ծրագրերի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է, իսկ նախարարն էլ պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը: