Լուծարվող ընկերությունը կապ չունի «Դար 21» հեռուստաընկերության հետ
Armtimes.com-ը գրում է. այսօր գրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանի դստերը պատկանող «Դար 21» հեռուստաընկերությունում ֆինանսական խնդիրներն այնքան են մեծացել, որ հեռուստաընկերությունը լուծարելու որոշում է կայացվել:
Իրականում լուծարվող «ԴԱՐ-21» ՀՄՏ ՍՊԸ-ն շփոթել էինք «Դար 21» հեռուստաընկերության հետ, ուստի հայցում ենք ընթերցողների և հեռուստաընկերության ներողամտությունը:
Նշենք, որ «Դար 21» հեռուստաընկերությունը մտնում է «ՄԿՌ մեդիա–Արմենիա» ընկերությունների խմբի մեջ, որը միավորում է նաև «Ռադիո Մարշալ 103.5» ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը և հարակից մեդիա հարթակները: