Ուսանողները վաղը կրկին դասադուլ կանեն
Վաղը՝ նոյեմբերի 9-ին, բարձրագույն ուսումնական մի շարք հաստատությունների ուսանողները կրկին դասադուլ կանեն: Այս մասին նշվում է «Facebook» սոցիալական ցանցում ստեղծված միջոցառման ազդագրից:
«Վաղը՝ հինգշաբթի առավոտյան, չենք գնում դասի, այլ փոխարենը 9:30 հավաքվում ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում։ Իրազեկե՛ք ձեր կուրսեցիներին և դասախոսներին յուրաքանչյուրդ ձեր բուհում դասադուլ կազմակերպելու։ Հավաքվում ենք ԵՊՀ բակում և բարձրաձայնում մեր պահանջը՝ #տարկետումլինելուԱ»,- հայտարարել են «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները: