Կասիլյասն ասել է, թե երբ կավարտի կարիերան
Իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, թե երբէ պատրաստվում ավարտել ֆուտբոլային կարիերան.
«Եթե Բուֆֆոնը ավարտի կարիերան 40 տարեկանում, ապա ես կհեռանամ ֆուտբոլից նրա կարիերան ավարտելուց մեկ տարի հետո: Կարծում եմ, որ դեռևս մեկ տարի ժամանակ ունեմ: Հույս ունեմ, որ Բուֆֆոնը կմտափոխվի, չնայած հասկանում եմ, որ գնալով մոտենում է կարիերայիս ավարտը»,- հայտարարել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ «Պորտուի» դարպասապահն այս տարի արժանացել է «Golden Foot-2017» մրցանակին: