Սերժ Սարգսյանը ստորագրել է Լուսնի հետազոտության և տիեզերագնացներին փրկելու վերաբերյալ փաստաթղթերը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:
Ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.
- «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին,
- «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,
- «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,
- «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
Լուր