Ախորժակը ուտելիս է բացվում, բայց դա չի նշանակում՝ ես ինչ-որ բան ուտում եմ. Լևոն Ալթունյանը չի ուզում հեռանալ կառավարությունից
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, շուրջ մեկ տարի պաշտոնավարելով, համոզվել է՝ ախորժակը ուտելիս է բացվում և կառավարությունից հեռանալու ցանկություն չունի։ Խոստովանում է՝ լծվել է համակարգի քայքայմանը, թե ինչու, մանրամասնել է News.am–ի հետ զրույցում։
-Պարոն Ալթունյան, առողջապահության ոլորտում փոփոխությունների Ձեր գաղափարները ավելի շատ քննադատվեցին, հաճախ գրվեց Ձեր պաշտոնանկության մասին, ավելին եղան լուրեր, որ պաշտոնավարման սկզբում Դուք էլ եք հեռանալու ցանկություն ունեցել, հիմա ինչպե՞ս եք տրամադրված։
=Եթե նման ցանկություն ունենայի, արդեն գնացած կլինեի, այդպիսի ցանկություն չկա, ընդհակառակը վարչապետի ասած «դռայվը» միայն ավելանում է։ Ախորժակը գալիս է ուտելու ժամանակ.... բայց դա չի նշանակում, որ ես ինչ–որ բան ուտում եմ (ծիծաղում է-հեղ.)։
-Ձեր նշած «դռայվը» Կարեն Կարապետյանի «դռայվով» է պայմանավորվա՞ծ։ Օրինակ, առանց Կարեն Կարապետյանի Ձեզ պատկերացնո՞ւմ եք կառավարությունում։ Ձեր իրականացրած փոփոխությունները կարծես միայն վարչապետի սրտով են։
-Ով ասաց, ես կասեի՝ փոփոխությունները նախագահի սրտով են, ես կասեի՝ խորհրդարանի ակտիվ մասի սրտով են, ընդդիմության սրտով են, բոլոր նրանց սրտով են, որոնք մտածում են ոչ թե իրենց, այլ հասարակության մասին։
Մանրամասները՝ այստեղ: