«Վեոլիա ջուր»-ը կրճատում է իր աշխատակիցներին. բողոքի ցույց՝ Վանաձորում (տեսանյութ)
«Վեոլիա ջուր» ընկերության Լոռու մարզային տեղամասի աշխատակիցները դուրս են եկել բողոքի ցույցի: Ընկերության 6 վերահսկողներ ազատվել են աշխատանքից, ևս 19 տեսուչներ ստացել են խիստ նկատողություն:
Նրանց միացել են նաև մյուս աշխատակիցները՝ պնդելով, որ իրենք ևս ցանկացած պահի կարող են հայտնվել նույն կարգավիճակում: