Մենք կամրապնդենք Հայաստանի հետ հարաբերությունները. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի թվիթթերյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածվել ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին:
«Այսօր ես հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մենք կամրապնդենք Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունները տեխնոլոգիաների, կիբերտարածքի և գյուղատնտեսության ոլորտում»,- նշվում է հաղորդագրության մեջ: