Ուսանողները այս ամենից հետո պարտավոր են պայքարել որակյալ ուսման և կաշառակերության դեմ
Իհարկե շատ հրաշալի է, որ երիտասարդները փորձում են պայքարել և կարծես թե միասնական կերպով դասադուլ են հայտարարել ու իրենց բողոքն են ներկայացնում, սակայն պետք է հասկանան, որ սա առաջին քայլն է, որին հաջորդող քայլերը ավելի դժվար են լինելու:
Ուսանողները այս ամենից հետո ուղղակի պարտավոր են պայքարել որակյալ ուսման, կաշառակերության, ընտրություն կեղծողների ու իշխանական ուս. խորհուրդների դեմ, եթե իրոք պայքարում եք հանուն ուսման, այլ ոչ թե բանակից փախնելու համար: Այլ դեպքում նման բողոքի ակցիան ուղղակի անիմաստ քայլ կլինի:
Ու մի կարևոր խորհուրդ ևս, ձեր շարքերից դուրս հանեք տարբեր կուսակցությունների մեջ թաթախված և ընտրությունների ժամանակ ձայն հավաքողներին, քանի որ ամենաորոշիչ պահին նմանները ձախողելու են ձեր ակցիան:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք