Դպրոցների աշխատակազմի առջև պահանջ է դրված մինչև նոյեմբերի 20-ը անձնագրերը փոխարինել նույնականացման քարտով. Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցի իր էջում գրել է. «ԿԳ նախարարություն, ստորև ահազանգի հետ կապված, խնդրում եմ բացատրություն տաք մանկավարժներին: Այսօր հերթական ահազանգը ստացա այն մասին, որ դպրոցները ԿԳ նախարարից հրաման են ստացել, որտեղ դպրոցների աշխատակազմի առջև պահանջ է դրված մինչև նոյեմբերի 20-ը կատարել անձնագրերը նույնականացման քարտով փոխարինելու գործողությունը, հակառակ դեպքում նրանք չեն կարող օգտվել սոցիալական փաթեթից:
Մարդիկ ասում են, որ իրենք երկարացրել են անձնագրերի ժամկետները, օրինակ մի ուսուցչուհի ասաց, որ իր անձնագիրն ուժի մեջ է մինչև 2018-ի օգոստոսը, ինչո՞ւ է պարտադիր այն հենց հիմա փոխել:
Ես այս հարցը հրապարակում եմ ու ակնկալում, որ պատկան պետական պաշտոնյան կբացատրի, թե ՝ ինչո՞ւ»: