Ոստիկանը «հանգստացնում» է արբած երկրպագուհուն՝ դնչին հարված հասցնելով (տեսանյութ)
Մայամիի ոստիկանության աշխատակիցը մեկ հարվածով հանդարտեցրել է արբած երկրպագուհուն: Տեսանյութը հրապարակել է The Independent-ը:
Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան ֆուտբոլի հանդիպման ժամանակ:
Ոստիկանները ձեռքերի վրա տարել են անկարգություններ կատարող երկրպագուհուն:
Ոստիկանի արարքը հակասական մեկնաբանություններ է ստացել՝ և՛ արդարացնող‚ և՛ մեղադրող: