Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժներ պատրաստելիս աչքաթող է անում պետական խորհրդանիշները (լուսանկարներ)
Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «360°» հաղորդման ռեպորտաժներից մեկի («Հայկական ինֆորմացիոն բում ռուսական մեդիայում» ) ժամանակ երևում է, որ կադրերից մեկում հայկական դրոշը ռուսական դրոշի կողքին գլխիվայր է շրջված:
Նախորդ նմանատիպ դեպքը տեղի էր ունեցել Տաշքենդում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, երբ Վարչապետ Կարեն Կարապետյանի դիմաց դրված Հայսատանի դրոշը գլխիվայր էր դրված: Այդ ժամանակ սխալը վարչապետինը չէր, քանի որ խորհրդի նիստի ժամանակ տեխնիկական հարցերով զբաղվում են հատուկ մասնագետներ, որոնք և պատասխանատու են տեխնիկական բոլոր խնդիրների համար:
Իսկ Հանրային հեռուստաընկերության դեպքում ռեպորտաժ էր, որի ժամանակ կադրերի հաջորդականությունը որոշում է նյութ պատրաստող լրագրողը՝ մոնտաժողի հետ միասին:
Այսինքն, ստացվում է, որ լավագույն դեպքում Հ1-ում աշխատում են այնպիսի լրագրողներ, որոնք անգամ մեր պետական խորհրդանիշները անգիր չգիտեն, իսկ վատագույն դեպքում մարդիկ, որոնք ֆինանսավորվելով պետական բյուջեից մեղմ ասած այնքան էլ պատասխանատվությամբ չեն մոտենում իրենց աշխատանքին և հենց այդ նույն պետության պետական խորհրդանիշերին: