Ուսանողները շարժվում են դեպի տարբեր համալսարաններ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք` Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում: Ուսանողները շրջում էին ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց:
Այս պահին արդեն ուսանողները շարժվում են դեպի ԵՊՀ Սև շենք մասնաշենք, որից հետո պատրաստվում են գնալ տարբեր համալսարաններ: