Տղամարդը սպանել է ընկերուհուն և մարմինը մասնատել՝ իրականացնելով Սանտա Մյուրեի սպանության ծեսը (լուսանկարներ)
Մեքսիկայի Մանչեսթեր նահանգից Խոսե Դեյվիդը ձերբակալվել է իր սիրելիին սպանելու մեղադրանքով: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Աղջկա մասնատված մարմնի մասերը հայտնաբերվել են լքված տանը: Լքված տան հարևանությամբ բնակվողների ուշադրությունը գրավել է աղջկա կտրված ոտքը, որը ընկած է եղել տան բակում: Նրանք ոստիկանություն են կանչել, որոնք էլ շենքի մոտակայքից հայտնաբերել են մոտ 20-25 տարեկան աղջկա մարմնի մնացորդները: ժամեր անց իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել Խոսե Դեյվիդին:
«La Opinión»-ի տեղեկություններով զույգը լքված տանը անցկացրել է ամբողջ գիշերը: Տղայի ձերբակալությունից հետո պարզ է դարձել, որ նա խնդիր ունի թմրանյութերի հետ: Նա բացատրել է, որ սպանել է իրականացնելով Մեքսիկայում անհատական մահվան աղոթքը, որը հայտնի է Սանտա Մյուրեի ծես անունով: