Դասախո′ս, միացի′ր. ԵՊՀ ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց (տեսանյութ, լուսանկարներ)
Արդեն հայտնել էինք, որ Երևանի Պետական Համալասարանի ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել: Նրանք Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենքի նախագծի դեմ են պայքարում:
Աս պահին ուսանողները շրջում են ֆակուլտետներով և կոչ են անում բոլորին միանալ իրենց:
Նրանք նաև պահանջում են, որպեսզի այն դասախոսները, ովքեր կողմ են եղել տարկետման իրավունքի վերացմանը գան և բացատրություն տան:
Լուսանկարներն ու տեսանյութերը` Արամ Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից: