Սիրիայում պայթյունի հետևանքով ռուս լրագրողներ են վիրավորվել
«НТВ» և «Звезда» հեռուստաընկերությունների լրագրողները վիրավորվել են Սիրիայում ֆուգասի պայթյունի հետևանքով: Դեպքի հետևանքով վիրավորվել են նաև 5 զինվորականներ: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
«Նոյեմբերի 6-ին աշխատանքի ընթացքում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Դեյր-էզ-Զոր քաղաքի բնակելի թաղամասերից մեկում վիրավորվել են ահաբեկիչների կառավարվող ֆուգասի պայթյունից: Վիրավորվել է 4 ռուս լրագրող, ինչպես նաև ռուսական միջազգային հակաականային կենտրոնի 5 զինծառայողներ, ովքեր տեղանքն ականազերծում էին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիրավորներն արագ հասցվել են «Խմեյմիմ» ավիաբազա, որտեղ նրանց բժշկական օգնություն են ցույց տվել: