Մեսսին ժամանել է Մոսկվայի հյուրանոցներից մեկը (տեսանյութ)
«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Մոսկվա Արգենտինա-Ռուսաստան ընկերական հանդիպմանը մասնակցելու համար: Ֆուտբոլիստի՝ հյուրանոց ժամանելու տեսանութը հրապարակվել է «Twitter»-ի «Selección Argentina» էջում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բացի ֆուտբոլային հանդիպումից, Մեսսին կմասնակցի աշխարհի 2018թ-ի առաջնության պաշտոնական գնդակի ներկայացման արարողությանը: