«Պարկեշտ տղամարդը» պոռնոնկարներ է տեղադրել «Ֆեյսբուք»-ում՝ Մանվել Գրիգորյանի հետ հարցազրույցի տակ
1in.am-ը գրում է, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արտակ Պ.-ի գործի դատական քննությունը:
50-ամյա Արտակ Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա տարածելու նպատակով համացանցային ծրագրի միջոցով պատրաստել է 11 լուսանկարներից բաղկացած ֆոտոկոլաժ, որի լուսանկարներից երկուսը՝ վերին և ստորին աջ հատվածներում գտնվողները, իրենց բնույթով պոռնկագրական են:
Հիշյալ կոլաժը, ըստ մեղադրանքի, Արտակն իրեն պատկանող, պայմանական անվանում ունեցող ֆեյսբուքյան էջի միջոցով 2015 թվականի դեկտեմբերի 7-ին, ժամը 1-ն անց 51-ին «Ֆեյսբուք»-ի «Ժողովուրդ օրաթերթ» անվանումով խմբում օգտատերերից մեկի կողմից տեղադրված՝ «Եթե դուք սենդվիչ եք կերել, հալալա ձեզ, Մանվել Գրիգորյան (տեսանյութ)» հոդվածի տակ մեկնաբանության տեսքով տեղադրելու եղանակով ուղղակի դիտավորությամբ տարածել է:
2016 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական գործով Արտակ Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Մանրամասները՝ այստեղ: