Էրդողանը և Պուտինը քննարկելու են նաև ԼՂ հակամարտության հարցը
Սեպտեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան:
Այցը մեկօրյա է լինելու, քանի, որ Էրդողանը նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնելու է Քուվեյթ:
Մի քանի օր առաջ Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս նա հայտնել էր, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու է մի շարք հարցեր, այդ թվում նաև ԼՂ հակամարտության հարցը: Այս մասին հայտնել է «Turkiyegazetesi» թերթը: Էրդողանը մասնավորապես ասել էր.
«Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ Ղարաբաղի մասին խոսելու, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։
Ավելի վաղ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես հաստատել էր, որ Էրդողանը այցելելու է Ռուսաստան: