Հայաստանի կանանց հավաքականը խոշոր հաշվով զիջեց Ռուսաստանին
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվեց Ռուսաստանին: Վերջինը արդեն վերջի տուրից առաջ ապահովել էր չեմպիոնի կոչումը, իսկ մեր հավաքականը հաղթանակի դեպքում տեղ կզբաղեցներ լավագույն եռյակում:
Առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը զիջեց Ալեքսանդրա Կոստենյուկին, իսկ երկրորդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը՝ Վալենտինա Գունինային:
Երրորդ խաղատախտակի վրա Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Օլգա Գիրյայի հետ, իսկ չորրորդ խաղտախտակի վրա Մարիա Գևորգյանը սևերով պարտվեց Ալեքսանդրա Գորյաչկինայի հետ: