Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը կսպասարկեն վրացի մրցավարները
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները:
Նոյեմբերի 9-ին կայանալիք Հայաստան - Բելառուս հանդիպման գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, որին եզրերում կօգնեն Զազա Մենթեշաշվիլին ր Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Գևորգ Եղոյանը Հայաստանից:
Նոյեմբերի 13-ին անցկացվելիք Հայաստան - Կիպրոս խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Վադաչկորիան: Նրա օգնականները կլինեն Լևան Տոդրիան և Լևան Վարամիշվիլին, իսկ չորրորդ պաշտոնյայի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Հիշեցնենք, որ 2 խաղերն էլ կայանալու են Երևանի «Հանրապետական» ստադիոնում: