Նոր մանրամասներ Գյուղինստիտուտի այգում տեղի ունեցած դանակահարության դեպքից. վիրավորը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀԱԱՀ-ի (Գյուղինստիտուտ) այգում: Մի խումբ երիտասարդներ վիճաբանել են, վեճն ավարտվել է դանակահարությամբ: Operativ.am-ի տեղեկություններով` վիրավորը տեղափոխվել է «Հերացու» անվան N 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության հասարակության և լրատվության հետ կապերի վարչութունից հաստատեցին ստացված տեղեկությունը:
«Հերացու» անվան հիվնադանոցի ընդունարանից operativ.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դանկահարված երիտասարդին վիրահատել են: Վերջինս այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: